Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թքա՛ծ ունեն

Թքա՛ծ ունեն
18.09.2023 | 11:40

Կարդում եմ մեկնաբանությունները՝ ընտրություններին մասնակիցների ծայրահեղ սակավության մասին: Պատճառաբանում են, թե մարդիկ հիասթափված են, հուսահատված են, դառնացած են...

Իսկ միգուցե թքա՞ծ ունեն: Սեփական երկրի գլխին նիկոլ բերածը ինչպե՞ս կարող է հուսահատվել ու հիասթափվել: Նա միայն կարող է թքա՛ծ ունենալ մայրաքաղաքի վրա էլ, երկրի վրա էլ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ